Ադրբեջանը ձգտում է Հայաստանի վերահսկողությունից դուրս «միջանցք» ունենալ դեպի Նախիջևան. Իրանցի պաշտոնյա

35

Ադրբեջանը ձգտում է Հայաստանի վերահսկողությունից դուրս «միջանցք» ստանալ դեպի Նախիջևան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին իրանական ILNA լրատվական գործակալության հետ հարցազրույցում ասել է Իրանի ճանապարհային փոխադրումների և ավտոմոբիլային տրանսպորտի կազմակերպության գլխավոր տնօրեն Ջավադ Հեդայաթին:

Իրանցի պաշտոնյայի խոսքով՝ ներկա իրավիճակը դժվար թե պահպանվի, ուստի Իրանը պետք է պատրաստ լինի ցանկացած իրավիճակի:

«Ըստ երևույթին, Ադրբեջանը ձգտում է Հայաստանի վերահսկողությունից դուրս «միջանցք» ունենալ դեպի Նախիջևան առանց որևէ խոչընդոտի ու երկարաժամկետ երաշխիքով, և էներգետիկայի տարանցման «միջանցք» հաստատել ուղղակիորեն Կասպից ծովից դեպի Թուրքիա՝ իր դաշնակիցների համակարգմամբ: Մենք պետք է հաշվի առնենք, որ տվյալ իրավիճակը դժվար թե պահպանվի և շարունակվի, ու այդ պատճառով մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած իրավիճակի», – ասել է Հեդայաթին: