Ադրբեջանը դուրս է բերել Վրաստանից 30.8 մլն դոլարի ներդրումներ

68

2020թ.-ին Ադրբեջանը դուրս է բերել Վրաստանից 30.8 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ։ Այս մասին նշվում է Վրաստանի վիճակագրության ազգային դեպարտամենտի զեկույցում. հայտնում է Report-ը:

Անցյալ տարի հետ վերցված ներդրումների մեծ մասը՝ 13,9 միլիոն, բաժին է ընկել առաջին եռամսյակին:

Հիշեցնենք, որ 2018-ին Ադրբեջանը 246,4 միլիոն դոլար է ներդրել հարևան երկրի տնտեսության մեջ, իսկ 2019-ին՝ 35,8 միլիոն դոլար: