Ադրբեջանը դեպի Եվրոպա գազի մատակարարումների ծավալները կավելացնի․ կկնքվի համաձայնագիր

53

Եվրամիությունն ու Ադրբեջանը նախատեսում են ավելացնել գազի մատակարարումները եւ նախապատրաստվում է այս առնչությամբ Բաքու-Բրյուսել համաձայնագիր։ Կնքվելիք փաստաթուղթը ենթադրում է առանց նախապայմանների՝ Ադրբեջանից գազի մատակարարումների ծավալների ավելացում դեպի Եվրոպա։ Նպատակը Ռուսաստանից ունեցած էներգետիկ կախվածության նվազեցումն է։

Մատակարարումները իրականացվելու են Հարավային գազային միջանցքով։ Հասցեատերերը՝ ԵՄ-ն ու Արեւմտյան Բալկանների երկրներն են։ Նախատեսվում է մինչեւ 2027 թվականը՝ մատակարարումների ծավալները հասցնել ոչ պակաս, քան 20 միլիարդ խոնարարդ մետր՝ տարեկան կտրվածքով՝ նկատի ունենալով տվյալ պահի կոմերցիոն նպատակահարմարությունն ու շուկայական պահանջարկը։ Նշենք, որ անցյալ տարի Տրանս-Ադրիատիկ գազամուղով դեպի Իտալիա մատակարարվել է ութ միլիարդ խոնարարդ մետր գազ եւ սա կարեւոր ցուցանիշ է։