Ադրբեջանը բռնազավթված Շուշիում միջազգային մեդիա-ֆորում է անցկացնում

121

Ադրբեջանի իշխանություններն օկուպացված հայկական Շուշիում միջազգային մեդիա-ֆորում են անցկացնում «Գլոբալ թրենդները ԶԼՄ-ներում, նոր մարտահրավերներ» թեմայով։

Համաժողովում քննարկվում են «անցումը նոր մեդիա-ժուռնալիստիկային, ավանդական մեդիաների խնդիրները, լրագրողների պրոֆեսիոնալ վարքը թվային միջավայրում, ադրբեջանական մեդիաների միջազգային համագործակցության հեռանկարները» եւ այլ թեմաներ։

Միջոցառմանը մասնակցում են Ադրբեջանում գործող մեդիա-կառույցների գլխավոր խմբագիրները եւ մի շարք երկրների լրագրողներ։

Թե որ երկրներից են եկել լրագրողները, աղբյուրը չի նշվում։