Ադրբեջանը բռնազավթված Հադրութում հատուկ նշանակության զորքեր կտեղակայի։ Այս մասին այսօր Հադրութում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ այնտեղ նոր զորամաս բացելու առիթով։
Նրա խոսքով, երկրում կոմանդոսների բրիգադ է ստեղծվել:
Ալիևը նաև նշել է, որ ստեղծվում են նմանատիպ բազմաթիվ ստորաբաժանումներ, որոնք կկարողանան իրականացնել «ռազմական ցանկացած առաջադրանք»։














