Ադրբեջանը բռնազավթած Քաշաթաղում զորավարժություններ է անցկացնում

40

Ադրբեջանի բռնազավթած  Քաշաթաղի (Լաչին) շրջանում հոկտեմբերի 19-ին հրամանատարաշտաբային վարժանքներ են սկսվել՝ ցամաքային զորքերի վերապատրաստման ծրագրի շրջանակում:

Ինչպես հայտնում է Minval.az-ը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը, զորավարժությունները տեղանքում անցկացվում են կապի միջոցների, քարտեզների և մանրակերտների լայն կիրառմամբ:

Հրամանատարաշտաբային վարժանքների ընթացքում ստուգվում է ցամաքային զորքերի փոխգործակցությունն այլ զինվորական ստորաբաժանումների հետ՝ կառավարման ժամանակակից միջոցների կիրառմամբ: