Ադրբեջանը «Բայրաքթար»-ների կիրառմամբ զորավարժություններ է սկսել Նախիջևանում

114
Ադրբեջանցի զինվորներ

Ադրբեջանը հրամանատարաշտաբային զորավարժություններ է սկսել Նախիջևանում։  Այս մասին գրում է РБК-ն՝ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությանը հղումով։

«Զորավարժությունների ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել մարտավարական իրավիճակին համապատասխան հրամանատարական կազմի արագ որոշումների կայացմանը»,- գրում է մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ վարժանքների սցենարի համաձայն՝ «Տագնապի» ազդանշանով Նախիջևանի կայազորի զորքերի ստորաբաժանումները բերվել են մարտական ​​պատրաստության տարբեր աստիճանների։ Հրապարակված տեսանյութում երևում է, որ ադրբեջանական կողմը կիրառել է «Բայրաքթար» ԱԹՍ-ներ։