Ադրբեջանը Արցախի բռնազավթված տարածքներում իսրայելական Harop ԱԹՍ-ներ է տեղակայել

107

Ադրբեջանը Արցախի բռնազավթված տարածքների սահմանապահ ուժերին մատակարարել է իսրայելական Harop ԱԹՍ-ներ։

Հիշեցնենք, որ այս ԱԹՍ-ները կիրառվել են ոչ միայն Արցախի, այլև Իրանի դեմ։

Նախորդ տարվա աշնանը իրանական ՀՕՊ-ը ոչնչացրել էր 2 այսպիսի ԱԹՍ-ներ իր հյուսիսային սահմաններում, որոնք արձակվել էին Ադրբեջանի տարածքներից։