Ադրբեջանը ԱՄՆ-ից հետո Թուրքիայից պաշտպանական և օդատիեզերական միջոցների ամենախոշոր գնորդն է

208
Բայրաքաթար

Ադրբեջանը 2021-ին ԱՄՆ-ից հետո Թուրքիայից պաշտպանական և օդատիեզերական միջոցների երկրորդ ամենախոշոր գնորդն է դարձել։

Թուրքիայից ամենախոշոր ռազմամթերքի գնորդն այս տարի եղել է ԱՄՆ-ը՝ 1 մլրդ 127 մլն 861 հազար դոլար։ Պաշտպանական և օդատիեզերական զենքերի գնմամբ ԱՄՆ-ին հաջորդում են Ադրբեջանը՝ 202 միլիոն 221 հազար դոլար, Քաթարը՝ 180 միլիոն 547 հազար դոլար, Արաբական Միացյալ Էմիրությունները՝ 161 միլիոն 526 հազար դոլար և Մարոկկոն՝ 159 միլիոն 667 հազար դոլար: Այս մասին հայտնում է Report-ը՝ վկայակոչելով թուրքական լրատվամիջոցներին։

Նշվում է, որ թուրքական պաշտպանական արդյունաբերությունն ապահովում է բարեկամ և դաշնակից երկրների ռազմական կարիքները ամենաառաջադեմ տեխնոլոգիաներով։

Թուրքիայի արտահանողների ասամբլեայի (TIM) տվյալներով՝ անցյալ տարի երկրի արտահանումն աճել է 32,9%-ով՝ կազմելով 225 մլրդ 367 մլն 676 հազար ԱՄՆ դոլար։

Պաշտպանական և օդատիեզերական ռազմամթերքի տարեկան արտահանումն աճել է 41,5%-ով։ Պաշտպանական և օդատիեզերական արդյունաբերությունը 2021-ին արտահանման ռեկորդ է գրանցել՝ հասելով 3,224,786,000 ԱՄՆ դոլար։