Ադրբեջանը 3 ռազմական դատախազություն է ստեղծել Արցախի բռնազավթված տարածքներում

42
Իլհամ Ալիև

Ադրբեջանի Ռազմական դատախազության քննության վերահսկման բաժնի ղեկավար, արդարադատության գնդապետ Մեհդի Հուսեյնզադեն հայտնել է, որ Արցախում՝ Բաքվի բռնազավթված տարածքներում, երեք ռազմական դատախազություն է ստեղծվել:

Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները, երկրի նախագահի հրամանով 2021 թվականի ապրիլի 1-ից ստեղծվել են Սանասար (Կուբաթլուի) և Քարվաճառի (Քելբաջարի) ռազմական դատախազությունները: Բացի այդ, ռազմական դատախազություն է ստեղծվել Ակնա (Աղդամի) շրջանում:

Հուսեյնզադեի խոսքով՝ «այսպիսով, ռազմական դատախազության մարմիններ են ստեղծվել Ադրբեջանի իրավասության տակ գտնվող բոլոր տարածնքերում»: