Ադրբեջանը 2022 թվականին կմասնակցի ՀԱՊԿ երկու զորավարժություններին

59

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողներն այս տարի կմասնակցեն երկրի սահմաններից դուրս անցկացվող մի քանի տասնյակ զորավարժություններին, ինչպես նաև ՀԱՊԿ երկու զորավարժություններին։ Այս մասին հայտնում է «Sputnik Ադրբեջան»-ը՝ վկայակոչելով երկրի ՊՆ մամուլի ծառայությունը:

Հաղորդվում է, որ այս տարի հանրապետության զինված ուժերի ներկայացուցիչները կմասնակցեն ավելի քան 30 միջազգային վարժանքների եւ այլ միջոցառումների։