Ադրբեջանը ռազմական ղեկն ամբողջությամբ հանձնեց Թուրքիային․ Զաքիր Հասանովին ձերբակալել են

17
Զաքիր Հասանով

Գերմանիայում բնակվող ադրբեջանցի բլոգեր Գաբիլ Մամեդովը հայտնում է, որ Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության  պահանջով Ադրբեջանի 7 գեներալ  Ադրբեջանի պաշտպանության նախարար  Զաքիր Հասանովի գլխավորությամբ բերման են ենթարկվել և բերվել Թուրքիա:

Նրանք մեղադրվում են պետական ​​դավաճանության  համար: Լուրը հայտնում է «Ինֆոտեկան 24»: Չեզոքացնելով այս ապստամբներին ՝ Թուրքիան  ցանկանում է վերահսկել Ադրբեջանի զինված ուժերը: Դրանից առաջ էլ գեներալ-գնդապետ Նաջմեդդին Սադիկովը հեռացվեց Գլխավոր շտաբի պետի պաշտոնից ՝ Ադրբեջանի զինված ուժերի վարչական մակարդակում թուրք զինվորականների լայն տարածվածությունից դժգոհություն հայտնելու համար: