Ադրբեջանում «Վերադարձ Ղարաբաղ» անվանումով միավորում է ստեղծվում

58
Իլհամ Ալիև

Այսպես կոչված՝ «Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի ռեգիոնի ադրբեջանցիների համայնք» կազմակերպությունը հայտարարել է, որ ստեղծում է նոր միավորում «Վերադարձ Ղարաբաղ» անվանումով։

Կազմակերպությունը գտնվում է Իլհամ Ալիեւի հովանու ներքո և ծառայելու է ադրբեջանցիների՝ Ղարաբաղ վերադարձի գործընթացի իրականացմանը։