Ադրբեջանում ուտիների դիակները չեն տալիս հարազատներին

48
Ադրբեջանի զոհերը

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ադրբեջանում բնակվող ուտինների փոքրաթիվ համայնքը կարելի է ասել ոչնչացվեց Բաքվի բռնապետի հրամանով։ Ադրբեջանում հայտարարված մասնակի զորահավաքը պարզվում է չի տարածվում ազգային տեղաբնիկ փոքրամասնությունների վրա, նրանց վրա տարածվում է ամբողջական զորահավաքը։ Ուտինների գյուղից 18-ից բարձր բոլոր տղամարդկանց տարել են ռազմաճակատ, մի մասին սեպտեմբերի 26-ին, մյուս մասին հետագա օրերին․․․ Ոչ դիակներն են տալիս հարազատներին, ոչ էլ որևէ տեղեկություն։ Ռուսաստանում ապրող ուտիններն էլ այլևս կապ չեն կարողանում հաստատել իրենց հարազատների հետ, քանի որ գաղտնալսում են և որևէ ավելորդ բառի դեպքում Ադրբեջանում բնակվող հարազատները հայտնվում են Ադրբեջանի անվտանգության ուժերի հարվածի տակ»։