Թուրքիայի մեջլիսում կքննարկվի Ադրբեջանում թուրք զինվորականների գտնվելու ժամկետը երկարաձգելու հարցը

47

Թուրքիայի մեջլիսում կքննարկվի Ադրբեջանում թուրք զինվորականների մանդատի երկարաձգման հարցը։

Էրդողանի առաջարկը Ադրբեջան թուրք զինվորականներ ուղարկելու վերաբերյալ հավանության է արժանացել 2020թ․ նոյեմբերի 17-ին։

Խորհրդարանը թույլատրել է Ադրբեջան զինվորականներ ուղարկել մեկ տարի ժամկետով «Թուրքիայի և Ադրբեջանի միջև կնքված ռազմավարական համագործակցության և փոխադարձ օգնության համաձայնագրի շրջանակներում»։

Սպասվում է, որ Ադրբեջանում թուրք զինվորականների գտնվելու ժամկետը կերկարաձգվի ևս մեկ տարով մինչև 2021թ․ նոյեմբերի 17-ը։