Ադրբեջանում թալան է սկսվել․ սիրիացի ահաբեկիչներն ավերում են տարհանված գյուղերը

19
Թարթառ

Ադրբեջանցի օգտատերերն արդեն սկսել են բարձրաձայնել երկրի սահմանամերձ գյուղերում թալանի մասին։ Մասնավորապես օգտատերերից մեկը գրել է, որ Թարթառի շրջանի տեղահանված գյուղերը սիրիացի ահաբեկիչների կողմից թալանի են ենթարկվում։ Այս մասին հաղորդում է Infoteka24-ը։

Նշվում է, որ սահմանամերձ գյուղերը դատարկվել են պատերազմի հենց առաջին օրվանից և այդ գյուղերի բնակիչներն ավելի շատ անհանգստանում են ոչ թե որ իրենց տների վրա կկրակեն, այլ որ ամբողջությամբ կթալանեն և կավերեն։

Ինչպես տեսնում եք, Բաքվի բռնապետ Ալիևն իր իսկ ձեռքով սկսել է ավերել Ադրբեջանը՝ վտանգի ենթարկելով սեփական ժողովրդին։