Արդեն լրանում է Արցախի շրջափակման 52-րդ օրը։ Ադրբեջանը շարունակում է իր բազմատեսակ կեղծ էկոակտիվիստների միջոցով Բերձորի միջանցքը փակ պահել։
Այսօր Շուշի-Քարին Տակ հատվածում են հայտնվել Ադրբեջանում ռուսական համայնքի ներկայացուցիչները, այդ թվում Ադրբեջանում ռուս երիտասարդների ասոցիացիայի անդամները։
Մասնավորապես՝ այսօրվա ակցիայի մասնակիցներից էր Անաստասիա Լավրինան, ով Ադրբեջանում ռուսական համայնքի ղեկավարի տեղակալն է, ադրբեջանական հայտնի քարոզչական CBC հեռուստաալիքի «Глобальная дискуссия» հաղորդման վարողը։
Սույն տիկինը հանդիսանում է նաև ալիևյան «Ենի Ազերբայջան» կուսակցության երիտասարդական թևի անդամ, հայտնի է իր հակահայ հայացքներով։
Ստացվում է՝ Արցախի հանդեպ էթնիկ զտումների քաղաքականությանը միանում են նաև Ադրբեջանում ապրող փոքրամասնությունները։















