Ադրբեջանը փակել է թալիշաբնակ ու թաթաբնակ գյուղերից դեպի շրջկենտրոններ տանող ճանապարհները

11
Թալիշ

Իրանագետ Արտյոմ Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ադրբեջանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու քողի տակ թալիշաբնակ գոտում փակում են տարբեր գյուղերից դեպի կենտրոն՝ Լենքորան քաղաք, իսկ հյուսիս-արևելքում՝ թաթաբնակ գոտում թաթական գյուղերից դեպի կենտրոն՝ Ղուբա քաղաք տանող ճանապարհները՝ միաժամանակ սահմանելով խիստ ոստիկանական հսկողություն։

Ի դեպ Ադրբեջանի իրանական այս երկու ժողովուրդների շրջանում ամենաշատ սպանվածները կան սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմի ժամանակ»։