Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջեյմս Շարպը Twitter-ի իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել և ադրբեջաներեն գրել. «Ես այսօր գտնվում եմ «օկուպացիայից ազատագրված» տարածքներում: Սա Ջաբրայիլն է»:
Հիշեցնենք, որ բրիտանական ընկերությունները հետաքրքրված են Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներում գտնվող ոսկու հանքերով։ Դեսպանն էլ կարծես չի թաքցնում իր ուրախությունը։