Ադրբեջանում մեկնաբանել են Ալիև-Փաշինյան հանդիպման մասին լուրերը

207
Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հանդիպման մասին տեղեկություն չկա, սակայն ապագայում նման հանդիպում չի բացառվում, ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Նախագահ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի որևէ հանդիպման հետ կապված որևէ տեղեկություն չկա»,- ասել է Բայրամովը։

Միաժամանակ, Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը չի բացառել, որ ապագայում կարող է կայանալ Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հանդիպումը։