Ադրբեջանում խոսում են Հայաստանի տարածքում 20-30 կիլոմետրանոց անվտանգության գոտի ստեղծելու մասին

32

Մարդու իրավունքների և ժողովրդավարության ադրբեջանական ինստիտուտի ղեկավար Ահմադ Շահիդովն իր թվիթերյան էջում գրել է.

«Հայաստանի հետ նոր պատերազմն արդեն անխուսափելի է։ Այս անգամ պատերազմը կընթանա Հայաստանի տարածքում։ Ադրբեջանն իր համար պարտավոր է ստեղծել 20-30 կիլոմետրանոց անվտանգության գոտի, որը կարող է գտնվել միայն Հայաստանի տարածքում»։