Ադրբեջանում հավատարմագրված ավելի քան 80 դիվանագետներ այցելել են բռնազավթված Քարվաճառ

206

Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են Արցախի բռնազավթված Քարվաճառի շրջան։

Ուղևորությանը մասնակցում են ավելի քան 50 երկրների և 10 միջազգային կազմակերպությունների ավելի քան 80 դիվանագետներ և ռազմական ներկայացուցիչներ, հաղորդում է Trend-ը։

Սա դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների արդեն իններորդ այցն է օկուպացվա տարածքներ։