Ադրբեջանում գեներալներ են ձերբակալվել

90

Ադրբեջանում երկու գեներալ է ձերբակալվել:  Սպուտնիկ Ադրբեջանի հաղորդմամբ` ձերբակալվածները Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության գերատեսչությունների նախկին ղեկավարներ Մովլան Շիխալիևն ու Նիզամի Շիրինովն են:

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը խոստացել է առաջիկայում ավելի մանրամասն տեղեկացնել հասարակությանը:

Նշվում է, որ ավելի վաղ ձերբակալվել են գեներալներ Ռովշան Աքբարովը և Խագանի Ջաբրաիլովը: