Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանատունը ևս արձագանքել է Շուշի չգնալու հարցմանը

96

Ֆրանսիայի դեսպանատունը ևս պատասխանել, թե ինչ շարժառիթներ և պատճառներ են դրդել Բաքվում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսին մերժելու Ադրբեջանի կառավարության՝  երկրում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ Շուշի քաղաք մեկնելու հրավերը:

Հայտնի է, որ Ադրբեջանի իշխանություններն անցած հանգստյան օրերին շրջագայություն էին կազմակերպել օտարերկրյա դեսպանների համար դեպի Վարանդա (Ֆիզուլի) և Շուշի: Սական ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և ՌԴ-ի դեսպաններն անտեսել էին Ադրբեջանի կառավարության հրավերը. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների դիրքորոշումը հանրային ընդվզում է առաջացրել Ադրբեջանում:

«Դեսպանությունը չի մեկնաբանում դեսպանի ժամանակացույցը», – ասված է haqqin.az-ի խմբագրությանը Ֆրանսիայի դեսպանատան պաշտոնական նամակում: Այսպիսով, ֆրանսիացի դիվանագետները Շուշիում իրենց դեսպանի բացակայությունը բացատրել են նրա աշխատանքային գրաֆիկով: