Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել

85

Ադրբեջանի Թովուզ շրջանում երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Haqqin.az–ը՝ հղում տալով երկրի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնի տարածած հայտարարությանը:

3,4 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումներ են գրանցվել այսօր՝ տեղական ժամանակով 02:38-ին, Ղազախ կայարանից 35 կիլոմետր հյուսիս-արևելք:

Երկրաշարժի օջախը գտնվել է 11 կիլոմետր խորության վրա: