Ադրբեջանում ԵՄ և Ֆրանսիայի դեսպանները մեկնել են Արցախի օկուպացված տարածքներ

60

Ադրբեջանում օտարերկրյա դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները մեկնել են Արցախի՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի օկուպացիայի տակ հայտնված տարածքներ:

Ինչպես հայտնում են տեղի լրատվամիջոցները, խոսքը Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Միխալկոյի և Ադրբեջանում Ֆրանսիայի նոր դեսպան Անն Բոյոնի մասին է։

Դիվանագետները մեկնել են բռնազավթված Սանասար և Կովսական:

Այցի վերաբերյալ թվիթերում գրառում և լուսանկարներ է հրապարակել Բաքվում Ֆրանսիայի նորաթուխ դեսպանը։