Արցախի բռնազավթված տարաքծներում՝ մասնավորապես Վարանդա (Ֆիզուլի) և Շուշի քաղաքներում, սկսվել է Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կազմակերպությունների շուրջ 50 ներկայացուցիչներ այցը:
Ինչպես հաղորդում է minval.az-ը, դիվանագիտական ներկայացուցիչները նախ կծանոթանան Վարանդայում կառուցվող միջազգային օդանավակայանին, ապա կայցելեն Վարանդայի ենթակայան:
Վարանդայից հետո դիվանագետները կմեկնեն Շուշի: Նրանք կծանոթանան քաղաքի տարբեր պատմամշակութային հուշարձաններին:
Դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների այցը կավարտվի հուլիսի 10-ին: