Ադրբեջանում զինվորներից լուր պահանջողներին բռնաճնշումների են ենթարկում

16

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը գրել է․

Ադրբեջան անունով արհեստածին պետության բնիկ փոքրամասնությունները նոր աղետի առջև են կանգնել։ Բռնի ուժով առաջնագիծ տարած տղամարդկանցից շատերից լուր չկա պատերազմի առաջին իսկ օրից սկսած։ Հարազատները՝ եթե փորձում են որևէ կերպ լուր ստանալ, ենթարկվում են բռնաճնշումների, իսկ բարձրաձայնելու դեպքում վախեցնում են, որ ընդհանրապես լուր չեն ստանա իրենց հարազատներից, եթե որևէ ձայն հանեն այս ընթացքում։