Ադրբեջանում զոհերի հուղարկավորությունը լուսանկարողների նկատմամբ բռնություն են կիրառում

130
Ադրբեջանի զոհերը

Ադրբեջանցի փաստաբան Ասլան Իսմայիլովը սոցիալական ցանցերում ահազանգել է երկրում բռնությունների նոր դրսևորումների մասին՝ մասնավորապես նշելով,որ արգելվել է լուսանկարել զոհերի հուղարկավորությունը, իսկ այն հարազատները, որոնք լուսանկարներ են տարածում, ենթարկվում են բռնության:

«Բազմիցս հաղորդվել է, որ գործադիր իշխանության ներկայացուցիչները թույլ չեն տվել լուսանկարել զոհվածների հուղարկավորությունը, և երբեմն նույնիսկ կոպիտ են վարվել զոհվածների ընտանիքի անդամների հետ: Կարծում եմ, որ դա բացարձակապես անընդունելի է: Հնարավոր է, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ կա ինչ-որ հաստատության հանձնարարական: Սա չի նշանակում, որ այն պետք է ուղեկցվի բռնության գործադրմամբ»,- նշել է փաստաբանը: