Ադրբեջանում արձագանքել են Ֆրանսիայի խորհրդարանի ընդունած բանաձևին

98
Մակրոն Էմանուել

Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսը կկանչվի Ադրբեջանի արտգործնախարարություն՝ կապված Ազգային ժողովի կողմից բանաձեւի ընդունման հետ, որը Ֆրանսիայի կառավարությանը կոչ է անում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, Ադրբեջանի ԱԳՆ-ն բանաձեւի ընդունումը որակել է որպես «հերթական ոչ բարեկամական ու սադրիչ քայլ»:

«Խորհրդարանի ստորին պալատի կողմից կողմնակալ բանաձևի ընդունումը վկայում է Ադրբեջանի դեմ տարվող արշավի մասին», – նշել է Ադրբեջանի արտգործնախարարությունը:

Ֆրանսիայի օրենսդիր մարմնի նման քայլը «վնասում է երկրի միջնորդական մանդատին» եւ լրջորեն վնասում է խաղաղության և անվտանգության ապահովման ջանքերին ինչպես տարածաշրջանում, այնպես էլ համաշխարհային մակարդակով, հավելեն ել Ադրբեջանի ԱԳՆ-ում: