Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն այցելել է բռնազավթված Կովսական (Զանգելան)

210

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան էրլ Լիցենբերգերն այցելել է Արցախի բռնազավթված Կովսականի (Զանգելան) շրջան՝ ծանոթանալու «խելացի գյուղ» ծրագրին։

Այցի վերաբերյալ այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։

Հիշեցնենք, որ դեսպանը հրաժարվել էր Ալիևի կողմից կազմակերպված դիվանգետների՝ Շուշի այցից։