Ադրբեջանն ու Թուրքիան մարտավարական հատուկ վարժանքներ են անցկացրել Նախիջևանում

27

Ադրբեջանի բանակի հատուկջոկատայինները մարտավարական հատուկ վարժանքներ են անցկացրել Նախիջևանում:

«2021 ուսումնական տարվա համար Նախիջևանի կայազորի զորքերի համակարգման ծրագրի» համաձայն` մարտավարական և հատուկ զորավարժությունների թեման էր շենքում թաքնված և սադրիչ դիվերսիայի նախապատրաստվող պայմանական թշնամու խմբի վնասազերծումը:

Թուրքիայի զինված ուժերի զինծառայողների մասնակցությամբ վարժանքների ընթացքում փորձարկվել են անձնակազմի գործնական հմտությունները, ինչպես նաև շենքերում մարտական գործողություններ իրականացնելու փորձը: