Ադրբեջանն ու Իրանը սահմանին նոր կամուրջ են կառուցում

132

Իրանն ու Ադրբեջանը պայմանավորվել են երկու երկրների սահմանին նոր կամուրջ կառուցելու շուրջ։

Իրանական IRNA-ի հաղորդմամբ՝ Իրանի ճանապարհների և գյուղական զարգացման ու Ադրբեջանի ճանապարհների նախարարության պաշտոնյաներն այցելել են Աստարա Չայ սահմանային գետի վրայով երկու երկրները միացնող ճանապարհի շինհրապարակ։

Նշվում է, որ 4 գոտի ունեցող կամուրջը 97 մետր երկարություն և 32 մետր լայնություն կունենա։