Ադրբեջանն ինտենսիվ կառուցում է Բերձորը շրջանցող ճանապարհը. ինչ է լինելու Լաչինի միջանցքի հետ

213

Ադրբեջանն ինտենսիվ կառուցում է Բերձորը շրջանցող ավտոմայրուղին։ Նշվում է, որ Բերձոր քաղաքի շրջանցմամբ կառուցվող ավտոմոբիլային ճանապարհը շահագործման կհանձնվի մինչև այս տարվա հուլիս։

Հրապարակումներում նշվում է, որ ավտոմայրուղին ունենալու է 32 կմ երկարություն, երթևեկելի մասի լայնությունը, ըստ նախագծի, 7 մետր է լինելու, ստորգետնյա մասի լայնությունը՝ 12 մետր, ճամփեզրերի լայնությունը՝ 5 մետր։

Ներկայում բարդ տեղանքով անցնող ճանապարհի երկայնքով մեծածավալ շինարարական աշխատանքներ են ընթանում, արհեստական կցակառույցներ, ջրահեռացման համակարգեր են կառուցվում։

Այս նպատակով ճանապարհի 22-րդ կիլոմետրում կառուցվում է 139,5 մետր երկարությամբ կամուրջ։

Թե ինչ է լինելու Բերձորի և Աղավնոյի հետ որևէ տեղեկություն չկա, ռուս խաղաղապահների կողմից վերահսկվող Լաչինի միջանցքի ճակատագիրը ևս անհայտ է։ Փաշինյանական իշխանությունները որևէ տեղեկատվություն չեն հաղորդում այդ մասին։