Ադրբեջանն ազատ է արձակել Գորիս-Կապան ավտոճանապարհին ձերբակալված երկու իրանցի վարորդներին

138

Ադրբեջանն ազատ է արձակել ՀՀ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին բերման ենթարկված երկու իրանցի վարորդներին, հաղորդում է իրանական Mehr գործակալությունը:

Նշվում է, որ դա տեղի է ունեցել երկու երկրների արտգործնախարարների հեռախոսազրույցից մեկ օր հետո:

Ավելի վաղ հայտնել ենք, որ Ադրբեջանական ոստիկանությունը Որոտան գյուղի հատվածում ՝ Գորիս-Կապան ճանապարհահատվածում, երկու իրանցի բեռնատարների վարորդ է ձերբակալել։