Ադրբեջանն ավելացնում է պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերը՝ հասցնելով 3 մլրդ դոլարի

36
Ադրբեջանցի զինվորներ

Մինչ Հայաստանում պատրաստվում են «խաղաղության դարաշրջանին» Ադրբեջանն ավելացնում է պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերը:

Ադրբեջանի Միլլի մեջլիս է բերվել օրինագիծ, որի համաձայն՝ պաշտպանության և ազգային անվտանգության համար ծախսերը 4 մլրդ 489 մլն 892 հազար 429-ից կհասնեն 5 միլիարդ 084 մլն 759 հազար 665 մանաթի (2,6-ից 3 մլրդ դոլարի):