Ադրբեջանն արգելել է Սիրիայից վերադարձող Ռուսաստանի ռազմաօդային ուժերի 2 ինքնաթիռի թռչել իր օդային տարածքով։
Ինքնաթիռները ստիպված են եղել ճանապարհը շրջանցել Թուրքմենստանով։
«Զապիսի օխոտնիկա» տելեգրամյան էջը գրում է, որ Ռուսաստանի ՌՕՈւ ինքնաթիռները վերադառնալիս եմ եղել Սիրիայից՝ Կասպից ծովի տարածքով:
Ադրբեջանի օդային տարածքին մոտենալուն պես Իլ-76ՄԴ տրանսպորտային ինքնաթիռը և A-50 հեռավոր ռադիոլոկացիոն հայտնաբերման ինքնաթիռը ստիպված են եղել շրջվել և հեռանալ։
