Ադրբեջանն արձագանքել է «խաղաղության պայմանագրի» վերաբերյալ Արարատ Միրզոյանի հայտարարություններին

474
Ադրբեջան ԱԳՆ

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Արարատ Միրզոյանի այսօրվա հայտարարությանը Բաքվի առաջարկած «խաղաղության պայմանագրի» 5 կետերի վերաբերյալ։

«Մենք հարկ չենք համարում կրկնել այն դիրքորոշումը, որը բազմիցս հայտարարել ենք։ Հաշվի առնելով հակամարտությունից հետո երկու երկրների հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանում խաղաղության հաստատման կարևորությունը՝ Ադրբեջանը համապատասխան առաջարկություններ է արել և պատրաստ է առաջ շարժվել այս ուղղությամբ։

Եթե Հայաստանը լրջորեն է վերաբերվում այս հարցին, ապա պետք է ներկայացնի իր կոնկրետ առաջարկները և դրանով իսկ դրսևորի իր պատրաստակամությունը սկսելու առարկայական բանակցություններ»,- ասված է նախարարության հաղորդագրությունում։

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանի կառավարության ներկայացուցիչ Արարատ Միրզոյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում անդրադարձել է «խաղաղության պայմանագրի» 5 սկզբունքներին, որոնք հայկական կողմին փոխանցել է Ադրբեջանը, ներկայացրել է դրանց վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը: