Ադրբեջանի զինված ուժերում լուրջ փոփոխություններ են ընթանում․ սպայակազմը փոխարինվում է թուրքական կրթություն ստացածներով

54

Ադրբեջանը 44-օրյա պատերազմից հետո արմատական փոփոխություններ է սկսել իրականացնել զինված ուժերում։

Մասնավորապես, բանակից հեռացվում են սպայական կազմի այն ներկայացուցիչները, ովքեր կրթություն են ստացել Ռուսաստանում կամ կապեր ունեն ՌԴ-ի հետ։ Խոսքը գնում է միջին, բարձր և բարձրագույն սպայակազմի մասին։ Թոշակի տարիքին մոտ սպաները ժամանակից շուտ են գնում թոշակի։ Նրանց փոխարինում են Թուրքիայում և Պակիստանում կրթություն ստացած սպաները։

Բացի այդ, թուրքական ուսհաստատություններ ավարտած ադրբեջանցիների մեծամասնությունը թուրքական գաղտնի ծառայության գործակալներ են, մասնավորապես MIT-ի՝ ազգային հետախուզության գործակալության։

Փոխվում են ոչ միայն գումարտակի հրամանատարները, այլև անգամ վաշտերի։

Զուգահեռաբար պարտավորություններից ազատվում են սպայական այն կազմերը, որոնք բաղկացած են բնիկ ադրբեջանական ժողովուրդներից։ Այս ամենի վառ ապացույցն է լեզգի Թեհրան Մանսիմովը, ով այս պատերազմում աչքի ընկավ իր նվիրվածությամբ, բայց պատերազմի ավարտից անմիջապես հետո ուղարկվեց թոշակի՝ չնայած բավական երիտասարդ տարիքին։

Ստացվում է, որ ադրբեջանական բանակի կառավարումն անցնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությանը միանգամից մի քանի ուղղությամբ։ Մի կողմից ամբողջությամբ փոխվում էհրամանատարական կազմը՝ դառնալով պրոթուրքական, հաճախ ամբողջական թուրքական։ Մյուս կողմից Ադրբեջանի ԶՈՒ-երում ձևավորվում են թուրքօմանական զինված միավորումներ, որոնք ուղիղ ենթարկվում են Թուրքիայի ՊՆ-ին։

Ստացվում է, որ ադրբեջանական բանակն աստիճանաբար վերածվում է Թուրքիայի ՊՆ-ի ստորաբաժանում, որը կատարում է վերջինիս բոլոր հրահանգները և գործում է ամբողջությամբ Անկարայի շահերից ելնելով։