Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ պետ Սադիգովը պաշտոնանկ է արվել

25

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, որը 4 ամիս լռում էր գլխավոր շտաբի պետ Նաջմեդդին Սադիգովի ճակատագրի մասին, հայտարարել է, որ նա ազատվել է պաշտոնից և տեղափոխվել է պահեստազոր:

Նշենք, որ մենք դեռ պատերազմի օրերին էինք գրել, որ Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբի պետին հեռացրել են պաշտոմից։

Աղբյուրներն անգամ հայտնում էին, որ Սադիգովը պաշտոնանկ է արվել պատերազմի հենց սկզբում:

Պատճառը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դժգոհությունն է, որը գլխավոր շտաբի ղեկավարին քննադատել է բանակում տիրող իրավիճակի մասին ոչ ադեկվատ զեկույցի համար: Մի շարք նախկին զինծառայողների կարծիքով՝ պատերազմի սկզբում կորուստները կապված էին հենց գլխավոր շտաբի նախկին պետի անվան հետ: Դրանից հետո Պաշտպանության նախարարությունից հեռացվել են նաև Սադիգովի դրածոներից շատերը։

Չնայած նրան, որ Սադիգովի պաշտոնանկությունից անցել է շուրջ 4 ամիս, գլխավոր շտաբի ղեկավարի պաշտոնում մինչ օրս ոչ ոք չի նշանակվել: