Ադրբեջանի զինծառայողները Թուրքիայում զորավարժությունների են մասնակցել

24

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները մասնակցել են Թուրքիայում զորավարժությունների:  Այս մասին տեղեկությունը տարածել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը:

Նշվում է, որ Քըրքարելիի շրջանում 55-րդ մեխանիկական հետևակային բրիգադի հրամանատարությունն անցկացրել է «ԲՈՌԱ-2021» զորավարժությունները, որին մասնակցել է Ադրբեջանի զինված ուժերի 21 զինծառայող: