Հայտնի է, թե պատերազմը սկսելու պահին Ադրբեջանը քանի ինքնաթիռ, ուղղաթիռ և ԱԹՍ ուներ․ տվյալներ

0
Ուղղաթիռ
Վահագն Մխոյանը գրել է․
Մերոնք հայտնում են, որ այսօր ադրբեջանական հերթական ուղղաթիռն են ոչնչացրել։
Նման հաղորդագրությունների հետ կապված անընդհատ հնչում են հարցեր, թե․ «վերջը դրանք քանի՞ հատ ունեին»։
Պատասխանում եմ։ Պատերազմը սկսելու պահին Ադրբեջանի բոլոր ուժային կառույցներն ունեցել են ընդհանուր:
77 հատ Մի-8/17 ուղղաթիռ
50 հատ Մի-24/35 ուղղաթիռ
առնվազն 23 հատ Լ-39 ուսումնամարտական ինքնաթիռ
39 հատ Սու-25 գրոհիչ ինքնաթիռ
14 հատ ՄիԳ-29 կործանիչ ինքնաթիռ
Ընդհանուր 127 ուղղաթիռ ու 76 ինքնաթիռ։ Հասկանալի է, որ սրանց մեջ կլինեին նաև որոշ քանակով անսարք, բայց ոչ շատ․ պատերազմին պատրաստվելիս հավանաբար տեխնիկայի սարքինության աստիճանը մոտեցվել է 90-95%-ին։
Այս ամենին պիտի գումարել մոտ 100-ի չափ Ան-2, որոնց մի մասն, ինչպես պարզվեց, ադրբեջանցիները վեր են ածել ԱԹՍ-ների (չգիտենք, թե քանիսը)։
Հիմա որից ինչքա՞նն ենք այդ ամենից ոչնչացրել։ Իրականում օբյեկտիվորեն բարդ է ասել։ Միշտ չի, որ դիտարկում անող զինվորն ի վիճակի է ստույգ նույնականացնել, թե ինչ մեքենա էր օդում։ Ուղղաթիռները որ իրարից հաստատ չի տարբերի։ Լ-39-ը Սու-25-ից օդում անգամ փորձված աչքն է դժվարանում տարբերել։ Բացի այդ, միևնույն խոցման մասին միաժամանակ կարող են զեկուցել տարբեր դիրքերից ու դա ավելացնում է սխալների հավանականությունը։ Բայց ամեն դեպքում ոչնչացնելու դեռ լիքը բան կա։