Ադրբեջանի ռազմաօդային ուժերը կմասնակցեն Թուրքիայում անցկացվող զորավարժություններին

55

Ադրբեջանի ռազմաօդային ուժերի թռիչքատեխնիկական անձնակազմը և ավիացիոն միջոցները մեկնել են Թուրքիայի Քոնյա քաղաք՝ մասնակցելու «Անատոլիական արծիվ – 2021» թռիչքային մարտավարական զորավարժություններին: Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը:

Զորավարժություններին, որոնք կմեկնարկեն հունիսի 21-ին, կմասնակցեն Ադրբեջանի ռազմաօդային ուժերի 2 ՄիԳ -29 կործանիչներ և 2 Սու -25 գրոհային ինքնաթիռներ: