Ադրբեջանից սկսել են խոսել Տավուշի 7 գյուղերի և Տիգրանաշենի դելիմիտացիայի արդյունքներով Բաքվին անցնելու մասին

87

Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Խալիֆ Խալաֆովը հայտարարել է, որ Տավուշի շրջանի 7 գյուղերը և Տիգրանաշենը Ադրբեջանին կանցնեն բանակցությունների արդյունքում։

Խալաֆովը նշել է, որ Բրյուսելում հայկական կողմը համաձայնել է սկսել է խաղաղության համաձայնագրի և սահմանազատման գործընթացը։

Խաղաղ բանակցությունները կանցկացվեն Ադրբեջանի առաջարկած 5 սկզբունքների հիման վրա։

Ըստ Խալաֆովի՝ Տավուշի 7 գյուղերը և Տիգրանաշենը նույնես կանցնեն Ադրբեջանին սահմանազատման գործընթացին զուգընթաց՝ բանակցությունների միջոցով։

Հիշեցնենք, որ այդ գյուղերը միշտ եղել են հայկական և միայն 70-ական թվականներին ադրբեջանական խորամանկության արդյունքում Խորհրդային միության ղեկավարության թեթև ձեռքով հայտնվել են Ադրբեջանի վարչատարածքային միավորման մեջ։ Բայց նշենք, որ խորհրդային տարիներին Հայաստանը և Ադրբեջանը սահման չեն ունեցել, այլ միայն վարչատարածքային բաժանումներ։