Ադրբեջանի պաշտպանության նախարարն այցելել է Արցախի բռնազավթված տարածքներ

36

Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը և նախարարության ղեկավար կազմն այցելել են Արցախի բռնազավթված տարածքներ, ծանոթացել այնտեղ կառուցվող մի շարք ռազմական օբյեկտներում իրականացվող աշխատանքների ընթացքին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ շինարարական աշխատանքների ընթացքը ստուգելուց հետո Հասանովը համապատասխան հանձնարարականներ է տվել շինարարության որակի և այն ժամանակին ավարտելու հետ կապված։