Ադրբեջանի պատգամավորներն առաջարկում են Ֆրանսիային հանել ԵԱՀԿ Մինսկի խմբից

67
Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավորներն առաջարկել են Ֆրանսիային հանել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափից։
Պատգամավոր Գուդրատ Հասանգուլիևը հայտարարել է, որ Ֆրանսիան՝ որպես Մինսկի խմբի անդամ, բացահայտ աջակցում է Հայաստանին։
Հասանգուլիևի խոսքով՝ իբր թե նման գործողություններով Ֆրանսիան արգելակում է տարածաշրջանում խաղաղության հաստատումը, և Ադրբեջանը պետք է ջանքեր գործադրի Ֆրանսիային Մինսկի խմբի համանախագահությունից հանելու համար։
Ֆրանսիայի դեմ է հանդես եկել նաև Հիքմեթ Բաբաօղլուն։ Նրա խոսքով` Ֆրանսիայի պաշտոնատար անձանց ոչ ադեկվատ քայլերը տարակուսանք են առաջացնում, իբր թե Ֆրանսիան խանգարում է համագործակցությանը, որը տարածաշրջանում զարգանալու է նոր իրողություններում։
Պատգամավոր Թուրալ Գյանջալիևն էլ ասել է, որ Ֆրանսիան պետք է շատ ուշադիր լինի Հարավային Կովկասի, հատկապես Ադրբեջանի նկատմամբ վարած քաղաքականության հարցում։ Նրա կարծիքով` հակառակ դեպքում այդ երկրի հեղինակությունն ավելի կնվազի։