Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնել է Վրաստան

86
Զաքիր Հասանով

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն աշխատանքային այցով գտնվում է Վրաստանում:

Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները, այցի շրջանակում հանդիպում տեղի կունենա Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարների միջև:

Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը կքննարկեն երկու երկրի միջև ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր: