Ադրբեջանի ՆԳՆ հատուկջոկատային սպան, ով պատերազմի մասնակից էր, ինքնասպանություն է գործել

137

Razm.info-ն գրում է․

Հունվարի 30-ին Ադրբեջանի Ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության ջոկատներից մեկի հրամանատար, 1989 թ․ ծնված կապիտան Մամմադով Ալիմ Նազիմ օղլուն (Məmmədov Alim Nazim oğlu) ինքնասպան է եղել՝ ատրճանակով կրակելով սրտին։ Դեպքը տեղի է ունեցել Ադրբեջանի Ղուբա շրջանի զորամասերից մեկում։

Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նշվում է, որ կապիտան Մամմադովը արցախյան վերջին պատերազմի մասնակից էր։