Ադրբեջանի նավթի պաշարները կբավականացնեն 25 տարի. Fitch Ratings

77

Հաշվի առնելով 2020թ․ նավթի արդյունահանման մակարդակը՝ Ադրբեջանի նավթի պաշարները կբավականացնեն 25 տարի։ Այդ են վկայում Fitch Ratings-ի և BP համատեղ հաշվարկները:

Ըստ միջազգային գործակալության, այդ ցուցանիշով Ադրբեջանը 11-րդ տեղում է աշխարհում։ Առաջատարներն են Քուվեյթը, Իրանը և Կանադան։

Ըստ Fitch-ի, 2019թ․ Ադրբեջանի նավթագազային պաշարները կազմել են համաշխարհային պաշարների 0.8%-ը։