Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը հակասում է լարվածությունը նվազեցնելու մեր կոչին. Ժոզեպ Բորել

64

Եվրոպական միության արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքում անցակետ տեղադրելը համարել է ԵՄ-ի կողմից լարվածությունը նվազեցնելու կոչին հակասող արարք:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բորելը նման դիրքորոշում է հայտնել ԱԳ նախարարների մակադրակով անցկացվող ԵՄ խորհրդի նիստից հետո:

«Մենք քննարկել ենք Բերձորի միջանցքի մուտքի մոտ միակողմանիորեն անցակետ տեղադրելու Ադրբեջանի որոշումը, ինչը հակասում է լարվածությունը նվազեցնելու մեր կոչին։ Հարցերը պետք է լուծվեն երկխոսության միջոցով»,- նշել է Բորելը: